Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը հնարավոր ահաբեկչական գործողությունների համար: Այդ մասին գրել է Berliner Morgenpost թերթը՝ վկայակոչելով քաղաքային սենատի աղբյուրներ:

Նրանք նախատեսում են որպես օրինակ վերցնել Բրայտշայդպլատց հրապարակը Շառլոտտենբուրգի շրջանում, որտեղ փակոցներ են տեղադրել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Սուրբծննդյան տոնավաճառում իրականացված ահաբեկչությունից հետո: Անվտանգության միջոցներն ուժեղացվելու են նաեւ Գումբոլդտ-Ֆորում թանգարանային համալիրի շուրջը, Ալեքսանդերպլատցում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Քաղաքային պատգամավոր Անդրեաս Հայզելի ներկայացուցիչը ճշտել է, որ պլանավորվում է պաշտպանել ոչ միայն տուրիստական եւ առավել շատ հաճախվող վայրերը, այլեւ այն օբյեկտները, որոնք քաղաքական կամ խորհրդանշական կարեւորություն ունեն:

Անվտանգության միջոցների մշակման համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել