Hraparak.am-ը գրում է․

Բաքվում թուրքախոս երկրների գագաթաժողովի ելույթում Իլհամ Ալիեւը կարեւորել է, որ կառույցի հիմնադիր հավաքը կայացել է Նախիջեւանում, ապա ընդգծել, որ Նախիջեւանը «մայր-Ադրբեջանից կտրված է, նրանց միջեւ է Զանգեզուրը, որը տրվել է Հայաստանին, եւ թուրքական միասնությունը դրանով տրոհվել է»:

Երեւում է, ԼՂ կարգավորման հարցում նրա վերջին հույսը թուրքական համերաշխությունն է, ավելի ստույգ՝ Թուրքիայից ակնկալիքները, որովհետեւ թուրքախոս մյուս երկրները մեր տարածաշրջանից աշխարհագրորեն հեռու են, եւ դեռ հարց է՝ նրանք նույնպես շահագրգռվա՞ծ են Թուրքիա-Ադրբեջան միասնությամբ: Բայց Ալիեւի հայտարարությունը հարկ է դիտարկել այլ տեսանկյունից:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի Ադրբեջանին «պատկանելու» որեւէ պատմական, առավել եւս՝ իրավական հիմնավորում գոյություն չունի, բացի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության Հռչակագիրը, որով այդ պետության տարածք է հայտարարված «արեւելյան եւ հարավային Անդրկովկասը»՝ նախկին ցարական Ռուսաստանի վարչական բաժանմամբ՝ Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները: 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունելով «Պետական ինքնիշխանության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանը հռչակվել է ոչ թե Ադր. ԽՍՀ-ի, այլ՝ 1918-20թ.թ. Հանրապետության իրավահաջորդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել