168.am-ը գրում է․

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի առանցքային միջոցառումներից մեկը IHTFF համաժողովն էր, որի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարելի է Հայաստան բերել խոշոր հեռուստա և կինոարտադրողներին, ինչպես արտահանել սեփական արտադրանքը:

POPSTAR! համացանցային հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին ասաց, որ ամերիկացի դերասանների են կարողացել բերել Հայաստան, բայց դժվարություններ եղել են։

«Սա իմ 7-րդ այցն է Հայաստան, բայց նրանք, ովքեր երբեք չէին եղել այստեղ, վախեցած էին: Ամենաառաջին հեռուստասերիալը, որ նկարահանեցինք, ամերիկացի դերասանները գրեթե երեխաներ էին, մոտ 20 տարեկան, ու ես խոսում էի նրանց ծնողների հետ, ասում էի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ այստեղ շատ անվտանգ է»,- պատմեց Ջեյքոբ Մեյբերին:

Դեն Գոլդմենն էլ, ով աշխատել է Հայաստանում և ծավալուն նախագիծ է իրականացրել, երկու վավերագրական ֆիլմ են նկարել, նույնքան էլ՝ հեռուստասերիալ, հայտնեց, որ այստեղ անցկացրած ամիսների ընթացքում որոշակի տարբերություններ է նկատել, բայց մի բան կա, որ համընկնում է այլ երկրներում իր փորձի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել