Չինաստանը և Նեպալը համաձայնել են համատեղ չափել Էվերեստը այն բանից հետո, երբ մի շարք երկրաբաններ հայտարարել են, որ 2015 թվականի երկրաշարժի պատճառով աշխարհի ամենաբարձր գագաթը կարող է ցածրացած լինել:

NDTV-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Սի Ցզինպինի և Նեպալի նախագահ Բիդհի Դևի Բհանդարիի միջև հանդիպման ընթացքում:

Այս պահին Էվերեստի պաշտոնական բարձրությունը 8848 մ է: 2015-ին Նեպալում տեղի ունեցան մինչև 7,8 բալ ուժգնության մի շարք հզոր երկրաշարժեր: Բնական աղետի հետևանքով մահացավ ութ հազար մարդ: Գիտնականները ենթադրում են, որ բնական աղետի պատճառով Էվերեստը կարող է իջած լինել երեք սանտիմետրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել