Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները պատմել են աղջիկներին «դաստիարակելու» նրա մեթոդների մասին, հայտնում է RT-ն:

Հաղորդվում է, որ ընտանիքում արգելված են եղել «աղ», «ցավ» բառերը, «6» և «8» թվերը, ինչպես նաև շտրիխ-կոդերը: Փաստաբանների խոսքերով, Խաչատուրյանը տանը հատուկ զանգի միջոցով է իր մոտ կանչել դուստրերին, երբ իրեն ինչ-որ բան է անհրաժեշտ եղել:

Նաև, ըստ փաստաբանի, աղջիկները պետք է կանգնեին նրա կողքին, մինչև որ նա քնի, և չէին կարող դուրս գալ տնից:

Հայտնի է դարձել, որ Խաչատուրյանը սեռական բռնություն է գործադրել դուստրերի նկատմամբ 2015-ից, երբ տնից վռնդել է նրանց մորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել