Armenpress.am-ը գրում է․

Արտաշատի բժշկական կենտրոնում ժամը 15։00-ի դրությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում սննդային թունավորումով 23 աշակերտ։ Ավելի վաղ նրանց թիվը 19 էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 դպրոցից բժշկական կենտրոն են տեղափոխվել երեխաներ՝ սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Համապատասխան բուժզննում անցնելուց հետո, երեխաների մոտ ախտորոշվել է սուր սննդային թունավորում, որը գնահատվում է թեթև և միջին ծանրության: «Երեխաները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իրավիճակը վերահսկվում է»,-հայտնում են ԲԿ-ից:

ԲԿ է այցելել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի և պատասխանատուների հետ այցելել է երեխաներին, տեղեկացել նրանց ինքնազգացողության մասին, զրուցել ծնողների հետ:

Ավելիի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կոմիտեից նշել էին, որ շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել