Tert.am-ը գրում է․

Դա աբսուրդ է, ամոթ է անգամ, ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մայր, որը կցանկանա իր երեխայի առողջության վրա գումար շորթել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայրը՝ անդրադառնալով Սանասարյանի այն պնդումներին, թե երեխայի մայրն իրենից 300 000 դրամ գումար է պահանջել:

«Երբ դեպքը կատարվեց, ես, չճանաչելով, չիմանալով, որ Դավիթ Սանասարյանը քաղաքական գործիչ է, մտածել եմ՝ վարորդ է, որի հետ պատահար է եղել, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ էլ լինել: Մտածել եմ՝ նրան ավելորդ քաշքշուկների մեջ չգցեմ, ամեն ինչ ավելի մարդավարի էլ կարող է լինել, բայց իր վերաբերմունքը զարմացրել է ինձ: Նա այս ամենից հետո մի անգամ չզանգեց՝ հարցներ՝ երեխան ինչպե՞ս է, ինչպե՞ս է քնել երկրորդ օրը, չվախենալով ասեմ, չհարցրեց նաև, թե ինչի՞ անհրաժեշտություն կա, ի վերջո իր պատճառով է այդ ամեն ինչը եղել, ինքը զուտ ասաց՝ ինձ չանհանգստացնեք»,- պատմեց երեխայի մայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել