Հայտնի են 2019-ի Pornhub ամենամյա պոռնո-մրցանակաբաշխության հաղթողները: Դափնեկիրների ցուցակը հրապարակվել է կայքում: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2018-ին:

Արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, Լոս Անջելեսում, Բրոդվեյի «Օրփեոս» թատրոնում: Միջոցառումը վարել է պոռնո դերասանուհի Ասա Աքիրան: Ամենահայտնի պոռնո դերասանուհի է ճանաչվել 23-ամյա ամերիկուհի Լանա Ռոուդսը, իսկ ամենահայտնի պոռնո դերասան՝ 25-ամյա իսպանացի Ջորդի Էլ-Նինիո Պոլան:

Միևնույն ժամանակ, որոշ անվանակարգերում լավագույն պոռնո դերասանուհուն և պոռնո դերասանին ընտրել են միայն կանայք: Արդյունքում, հաղթողներ են ճանաչվել Աբելա Դեյնջերը և Ջոնի Սինսը: Մրցանակներ են տրվել նաև «լավագույն լեսբուհի», «լավագույն ֆետիշիստուհի» և «մեծ կրծքերով լավագույն պոռնո դերասանուհի» անվանակարգերում:

Լավագույն պոռնո կայք է ճանաչվել Team Skeet-ը, իսկ լավագույն սիրողական ալիք՝ Leolulu-ն (տեսանյութը չի հրապարակվում պոռնո դերասանների կողմից): Գլխավոր աստղի մրցանակը հանձնվել է բլոգերուհի Բել Դելֆինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել