Hraparak.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» սրա մասին դեռ նախորդ շաբաթ էր գրել ։ Մասնավորապես, որ Արսեն Թորոսյանն ուզում է «կամուրջներ» գցել դեպի Ազգային ժողով եւ նրա նախագահ՝ ցույց տալով, որ պատրաստ է աշխատանքից ազատել անգամ Միրզոյանի դիտողությանն արժանացած պաշտոնյային։ Սա արվում է հետագայում նոր կոնֆլիկտներ չունենալու եւ ԱԺ տարած օրինագծերի հարցում խոչընդոտների չհանդիպելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել