168.am-ը գրում է․

Volkswagen AG գերմանական ավտոարտադրողը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը: Այդ մասին հայտնել է Handelsblatt-ը:

«Մենք մեծ երկյուղներով ենք հետեւում իրադրությանը»,- հայտարարել են հրատարակությանը ընկերությունում: Թուրքիան միջազգային քննադատության է ենթարկվել Սիրիայի հյուսիսային մասում ռազմական գործողության համար, եւ VW-ն անհանգստացած է իր համբավի հետ կապված հնարավոր ռիսկերից:

Հոկտեմբերի սկզբին VW-ն 943 մլն լիրա (164 մլն դոլար) կապիտալով դուստր ընկերություն է հիմնել Թուրքիայի Մանիսայի նահանգում՝ պլանավորելով կառուցել ձեռնարկություն, որը տարեկան կթողարկի մոտավորապես 300 հազար ավտոմեքենա: Նախագծում ներդրումները գնահատվում էին 1,3 մլրդ եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել