Tert.am-ը գրում է.

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընթացք տրվե՞լ է Դավիթ Սանասարյանին վերագրվող տեսանյութին, որտեղ անչափահաս երեխան պատմում է իրեն վրաերթի ենթարկելու մասին:

«Տեսանյութին ոստիկանությունը ծանոթ է, անհրաժեշտ ուսումնասիրություն է կատարվում, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Analitik.am-ը իր տեղեկություններով լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել