««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում է եղել:

Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թևերի հետագա քայլերը հանքի մասով:

Մ. Կարապետյանն ասել է նաև. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որևէ կոռուպցիոն գործարքի հետևանք է եղել»:

Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել