Ճապոնացի կենսաբանները կարողացել են մեկ ամիս պահպանել մկների ուղեղի մեռած հյուսվածքների գործառույթը։ Այս մասին ասվում է Analytical Sciences ամսագրում։

Գիտնականներին հաջողվել է ստեղծել սարք, որը կարող է լուծել կենդանի հյուսվածքների պահպանման հիմնական խնդիրը` ջրի հավասարակշռությունը: Առանց սննդարար և խոնավ միջավայրի հյուսվածքները մահանում են, իսկ խոնավության ավելցուկը խանգարում է գազափոխանակմանը։

Հետազոտողները որպես նմուշ օգտագործել են մկների մեռած ուղեղի հյուսվածքները, որը պատասխանատու է շրջանային ռիթմը կարգավորելու համար (ցերեկվա և գիշերվա փոփոխության հետ կապված կենսաբանական գործընթացների ինտենսիվության տատանումները):

Պարզվել է, որ հյուսվածքները կարող են կենդանի մնալ ավելի քան 25 օր: Ուսումնասիրության վերջին օրը հյուսվածքները պահպանել են նախնական գործունեության 97%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել