Սիրիայի կառավարության բանակի առաջին ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին մտել են Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաք, հայտնում է ՍԱՆԱ-ն:

Ըստ Al Mayadeen-ի, Ռաքա նահանգում կառավարական զորքերը մոտեցել են Տաբկայի ռազմական օդանավակայանին՝ Եփրատի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում: Այս օբյեկտը կվերադարձվի սիրիական զորքերի վերահսկողությանը: Այնուհետև, Էլ Մանսուրայից և Տաբկայից ուժերը կտեղափոխվեն Այն-Իսա շրջան՝ Ռաքա վարչական կենտրոնից հյուսիս: Հարևան Հասեք նահանգում զորքերը տեղաշարժվում են Թել-Թամեր:

Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին: Ըստ Անկարայի, տարածաշրջանում ռազմական գործողությունների իրականացումը պատասխան էր սիրիական քրդերի գործողություններին, որոնց կազմակերպությունները Թուրքիան ճանաչում է որպես ահաբեկչական: Թուրքական զորքերն արդեն հասցրել են գրավել ռազմավարական նշանակություն ունեցող սահմանային երեք քաղաք:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քրդական վարչակազմը պայմանավորվածություն է ձեռք բերել Դամասկոսի հետ իր տարածքում սիրիական բանակի տեղակայման համար՝ Թուրքիայի և թուրքամետ խմբերի հարձակումներին հակազդելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել