ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Իմ շատ սիրելի զինակից ընկերներ,
Գրում եմ ձեզ բանտից, բայց գրում եմ հպարտ ու պարզ ճակատով, քանի որ չեմ թաքնվել խավարասերի նման ընդհատակի ստվերներում: Նախապես ձեր ներողամտությունն եմ հայցում, քանի որ ուղերձս գրված է ինձ հարազատ ցինիզմով: Ներեք ինձ այս վաղաժամ արձակուրդի համար, ինքս չէի պլանավորել, բայց հուսով եմ՝ փոքր-ինչ կհանգստանաք իմ էսցենտրիկության բացակայությամբ:

Այո՛, ընկերներ, ցեղապետը ճիշտ էր․ մեր երկրում կան վնգստացողներ, և մեր սուրբ պարտականությունն է ժամանակին այդ վնգստացողների մռութներին հասցնել:

Իմ այս քայլը մի փոքր ալիք էր, որը, վստահ եմ, ձեր շնորհիվ մեծ թափ կհավաքի ու արմատախիլ կանի այս անհայրենիք ու ազգադավ ուրվականին մեր սուրբ հայրենիքից: Գիտեմ, այդ գործն առանց ինձ էլ գլուխ կբերեք, բայց նաև վստահեցնում եմ ձեզ, որ վերադառնալու եմ ավելի լավ ու ուժեղ ՎԱՏ մտքերով:

Հիշե՛ք, ընկերնե՛ր, ինչպես ասել է մեր սիրելի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, մերը ոչ թե գլխարկի վրայի «դուխով»-ն է, այլ ձեր հոգիներում ու սրտերում ամեն վայրկյան ավելի ուժեղացող արժանապատվությունը:

Հ.Գ. Շուտով կհանդիպենք, համենայն դեպս, սպասվելիք պատժիս առավելագույն ժամկետը հինգ տարին է, չեք հասցնի կարոտել:

Ժ – ժպտացեք:

Նարեկ Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել