Tert.am-ը գրում է.

Այսօր մինչ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու՝ ՍԴ-ի որոշումը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ կարճատև արձակուրդ է վերցրել գործի անաչառ քննության համար:

«Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել և ոչինչ չասել չէր ստացվի, անգամ եթե քեզ է վերաբերում, ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին կարող եմ չմասնակցել: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»,-նշել է նա:

Ըստ Թովմասյանի՝ վարույթ  ընդունվելու դեպքում ավտոմատ կկասեցվեն իր  լիազորությունները: Հարցին, թե մինչև վերջ պայքարելու է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար, Թովմասյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում պայքարել, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»:   

Թովմասյանը չի մեկնաբանել նախագծում իր լիազորությունների կասեցնելու հիմքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել