«Կանացի տրամաբանություն» արտահայտությունը հորինել են տղամարդիկ։ Դա ճիշտ է։ Այս բառակապակցության մեջ բավականին շատ է իրոնիան, որը հուշում է, որ բնության մեջ այն գոյություն չունի։ Սակայն կանայք այս ամենի հետ համաձայն չեն։ Կանայք նույնպես տրամաբանություն ունեն, սակայն այն արմատապես տարբերվում է տղամարդկանց տրամաբանությունից։ Եկեք համեմատենք։

Նպատակներ դնելու կարողություն

Եթե կնոջը հարցնեք, թե ինչի մասին է նա մտածում և ինչի է ձգտում, ապա ռիսկի եք դիմում մոտ 40 րոպե տևողությամբ մենախոսության զոհ դառնալու։ Նրա երազանքներից են բարձր աշխատավարձով աշխատանք գտնելը, բնակարան վերանորոգելը, և վերջում երկար սպասված արձակուրդը Բալիում։ Տղամարդը կնոջ 40-րոպեանոց մենախոսությունից հետո դեռ շարունակում է մտածել, թե որտեղից գնի ամսագիր, որտեղ աշխատանքի հայտարարություններ կլինեն։ Նրան ամենից շատ հետաքրքրում է ոչ թե վերջնական արդյունքը, այլ նպատակներին հասնելու միջոցները։

Հաղթանակի ձգտում

Դուք երբևէ վիճե՞լ եք կնոջ հետ։ Տղամարդիկ վիճաբանությունների ժամանակ օգտագործում են տրամաբանական արգումենտներ, փաստարկներ։ Եվ եթե ավելի ծանրակշիռ ապացույցներ են լսում, ապա առանց որևէ խնդրի ընդունում են սեփական սխալը։ Կանանց գլխավոր նպատակն ամեն գնով հաղթանակն է։ Փորձեք կնոջից ճշտել, թե ինչու գերժամանակակից բերետի փոխարեն չեք կարող հագնել ձեր սիրելի գլխարկը։ Որպես պատասխան՝ դուք կլսեք. «Ինձ չի հետաքրքրում, որ կսառչեն քո ականջները և գլուխը։ Փոխարենը գեղեցիկ է»։ Եվ եթե փորձեք հակադրվել, ապա կհանդիպեք երկաթե արգումենտի. «Վերջ, ես նեղացա»։

Արձագանք

Երբ տղամարդը որոշում է մարտի դուրս գալ իր հակառակորդի հետ, ապա նա երկար ժամանակ մտածում է մարտնչելու պլանի շուրջ, ծանր ու թեթև է անում բոլոր հավանական հետևանքները և այդ ամենը բազմոցին պառկած ու հեռուստացույց դիտելիս։ Իսկական կինն այդ ժամանակ զբաղվում է հիմարությամբ. ապագա հերոսությունների համար զրահ է պատրաստում, հսկում է, որպեսզի սիրելի ամուսինը չմոռանա մարտի ժամը և վայրը, հակառակորդի հետ պայմանավորվում է զենքի տեսակների համար, հերոսին տանում է մարտի դաշտ։ Սակայն քանի որ երկու հակառակորդներն էլ տղամարդ են, նրանք ծանր ու թեթև են արել բոլոր հետևանքները և եկել եզրահանգման. «Իսկ այն մեզ պե՞տք է»։ Եվ վերադառնում են հարմարավետ բազմոցին։ Տղամարդու տրամաբանությունն ավելի որակյալ է, քան կնոջինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել