Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի նիստին։

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։

Շեշտել եմ մեր հայրենակիցներին եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։

Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների վրա։

ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի այս կապակցությամբ։

#EPP #Republicans #saveSyria

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել