Իտալացի փորձագետները վստահ են, որ երիտասարդության պահպանման գործում առանձնահատուկ դեր ունի սնունդը, գրում է Lecco Notizie-ն:

Իտալիան կյանքի տևողությամբ առաջատարներից է: Երկրում տղամարդիկ ապրում են միջինը 81 տարի, իսկ կանայք՝ 85: Մասնագետները որոշել են գտնել իտալացիների երկարակեցության և առողջության պատճառը:

Պարզվել է, որ այս միջերկրածովյան երկրի բնակիչները հատկապես զգայուն են սննդի որակի նկատմամբ: Նրանց սննդակարգը հարուստ է սպիտակուցներով, A և C վիտամիններով, ֆոլաթթվով և հակաօքսիդանտներով: Բացի այդ, Ապենինի բնակիչները չեն չարաշահում ալկոհոլը, չեն ծխում, չեն խմում քաղցր գազավորված ըմպելիքներ և նախընտրում են պատրաստել տեղական մթերքներից:

Նրանց, ովքեր չեն ցանկանում բախվել վաղաժամ ծերացմանը, սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա սննդաբաժնում ներառել առնվազն 1.1 գրամ սպիտակուց՝ մեկ կիլոգրամ քաշին, ինչը թույլ կտա պահպանել բավարար մկանային զանգվածը: Բացի այդ, խորհուրդ է տրվում ուտել կաթնամթերք, ինչպես նաև ֆոլաթթվով հարուստ կանաչեղեն:

Image result for Диетологи раскрыли секрет

Մասնագետները նշել են, որ չպետք է անտեսել նախաճաշը: Առավոտյան պետք է խմել կարմիր գրեյպֆրուտի թարմ քամած հյութ և մի բուռ ընկուզեղեն ուտել: Դա օրգանիզմին թույլ կտա ստանալ անհրաժեշտ վիտամին C, omega-3 ճարպաթթուներ, կալցիում, հակաօքսիդանտներ և հանքային աղեր:

Image result for Диетологи раскрыли секрет

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել