Tert.am-ը գրում է.

Այսօր սոցիալական ցանցերում տարածում գտավ ուշագրավ մի հայտարարություն, ըստ որի` Կուբայից Հայաստան է ժամանել 14 մարդ, որոնք տրանսգենդերներ են և ՁԻԱՀ վարակակիրներ:

Մասնավորապես, հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել:
Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում, նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»:

Tert.am-ը, պարզելու համար, թե արդյոք Կուբայից որևէ քաղաքացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու հայցով, դիմեց Հայաստանի միգրացիայի ծառայություն:

«Վեց ամսվա տվյալներով՝ Հայաստանի միգրացիոն ծառայություն ապաստանի հայց է ներկայացրել Կուբայի 19 քաղաքացի»,-ասաց միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը:

«Ապաստանի հայցերի վիճակագրությունն ըստ երկրների թարմացված չէ, ունենք առաջին վեց ամիսների վիճակագրությունը: Կուբայից 19 անձանց վերաբերյալ ապաստանի հայց ենք ստացել, որից 5-ը մերժել ենք, դեռ ոչ մի հայց չի հաստատվել: Այսինքն՝ Կուբայի որևէ քաղաքացու փախստականի կարգավիճակ չի տրվել, մնացածն ընթացքի մեջ է»,- հայտարարեց Նելլի Դավթյանը:

Նա հավելեց, որ ինն ամսվա տվյալները շուտով կամփոփվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել