Դատարանը վարույթ է ընդունել Նորաշենի ընտրված համայնքապետ Նորայրի հայցը, որով օրենքի ուժով արդեն իսկ վերացվում է մարզպետի կարգադրությունը, մինչեւ դատարանը վճիռ կկայացնի: Այսինքն՝ մարզպետ Գարիկը ստիպված է չեղարկել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իր իսկ որոշումը: Սա՝ որպես սկիզբ, բայց ամեն ինչ դեռ առջևում է․ դատարանը դեռ պետք է որոշում կայացնի ավագանու «նիստի» վերաբերյալ, որը, ըստ իս, քրեական հանցագործության նյութ է` հաշվի առնելով ավագանու հինգերորդ անդամի՝ նիստին չմասնակցելու հարցը, հետևաբար, համայնքապետի լիազորությունները դադարեցնելու իրավականությունը:

Գարիկն իր ապօրինությամբ հարվածի տակ դրեց նաև իր անմիջական ղեկավարին` նախարար Սուրենին, ով «լավով» ուզում էր ծածկել Գարիկի ապօրինությունը: Ոստիկանությանն էլ չանդրադառնամ, որին օգտագործելով՝ Գարիկը «գրավեց» համայնքապետարանի շենքը:

Հին-նոր, իրականում` խառը, Հայաստանում իշխանությունները զոռբայությամբ իրենց կամքն են ուզում թելադրել։ Չի ստացվելու:

Նիկոլի թիվ, մեր օրեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել