ԱՄՆ Կանզաս նահանգում 13-ամյա աղջկան հանցագործության մեղադրանք է առաջադրվել՝ մատներն ատրճանակի նման համադասարանցիների ուղղութամբ պահելու համար։ Այս մասին հաղորդում է The Insider-ը։

Վեսթրիջի միջնակարգ դպրոցում մեղադրյալի համադասարանցին հարցրել է նրան, թե դասարանում ում կսպաներ, եթե այդպիսի հնարավորություն ունենար։ Ի պատասխան աղջիկը մատները պահել է ատրճանակի նման և ուղղել չորս աշակերտի կողմ, ապա նաև իր վրա։

Աղջկան դպրոցի տնօրենի աշխատասենյակ են ուղարկել։ Այլ աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո դպրոցական մասնագետը խորհուրդ է տվել նրան ձերբակալել։ Աղջկան ձերբակալել են և մոր մոտ տեղափոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել