Լոնդոնի BFI կինոփառատոնի ժամանակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն կրկին քննադատել է սուպերհերոսների մասին ֆիլմերը, որոնք նախկինում նա համեմատել է «ժամանցային զբոսայգիների» հետ։

Ռեժիսորը կրկին հայտարարել է, որ ըստ կոմիքսների նկարահանված ֆիլմերը կինոարվեստ չեն, ինչպես նաև նշել, որ կինոթատրոնները պետք են ֆիլմեր ցուցադրելու համար, որոնցում կա սյուժե և պատմություն։

«Դա ֆիլմ չէ, այլ ինչ-որ ուրիշ բան։ Այդ կինոնկաները մեզ չպետք է գրավեն»,- ասել է Սկորսեզեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել