Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Սերբիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ Սերբիայի նախագահը հայտնել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացման մասին իր մտադրությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հոկտեմբերի 3-ից 5-ը նախագահ Արմեն Սարգսյանի Սերբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ քննարկվել է նաև Երևանում Սերբիայի դեսպանություն բացելու հարցը»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Վերջինս հայտնեց, որ ժամեր առաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը, «Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձ էլ են ՀՀ-ում կատարվող ներքաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել