«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արաբկիրի, Այվազովսկու, Անդրանիկի, Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Նաիրիի, Մելիքյան, Մուրացանի  փողոցների, «Լազեր» թաղամասի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել