Հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոս թագավորը» (Jesus Is King) ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում, գրում է Daily Mail-ը:

42-ամյա Քանյեն կիրակի անակնկալ այցով ժամանել է Հովարդի համալսարան և կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոս թագավորը» ալբոմի լսման միջոցառումը:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք հավատ քարոզելու»,- հայտնել է Ուեսթը:

«Ես վերջերս եմ կրոնափոխ եղել, ինչը նշանակում է, որ վերջերս եմ փրկվել»,- ասել է Քանյեն:

Թեև հայտնի չէ՝ երբ կթողարկվի «Քրիստոս թագավորը» ալբոմը, Քանյեն պարբերաբար լսումներ է կազմակերպում ԱՄՆ տարբեր նահանգներում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը, վերջերս Հայաստանում մկրտել էր իր երեք կրտսեր երեխաներին՝ Նորթին, Սեյնթին և Չիկագոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել