Aysor.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ վաղը Հայաստան կատարելիք պաշտոնական այցից շատ բան չարժե ակնկալել, քանի որ սա, առաջին հերթին, ճանաչողական այց է։ Դրա ընթացքում պետք է շփումներ ստեղծվեն երկու երկրների վարչապետների միջև։ Միաժամանակ, քանի որ վրացական պատվիրակության թվում մի շարք նախարարներ են լինելու, սա լավ հնարավորություն է, որպեսզի կողմերը կարողանան ճշգրտել երկկողմ օրակարգը, համագործակցության նոր հնարավորություններ նախանշեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ Վրաստանի վարչապետը տարածաշրջանային հանդիպումները ոչ թե աշխատանքային, այլ՝ պաշտոնական այցերով սկսեց։ Գեորգի Գախարիան փորձելու է «ռեվիզիա» կատարել՝ տեսնելու, թե ինչ որակի հարաբերություններ կան տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի հետ և որտեղ հնարավոր կլինի ակտիվացնել հարաբերությունները։

Հայաստանի մասով կարևորն այն է, որ միջպետական օրակարգին, Արցախյան հարցին վերաբերող մեր տեսլականները կարողանանք տեղ հասցնել։ Իհարկե, Վրաստանի վարչապետը տեղյակ մարդ է և գործընթացներից դուրս չի գտնվում, սակայն Ադրբեջանում լինելուց և Ալիևին լսելուց հետո պետք է բոլոր հարցերի շուրջ տեղեկատվություն ստանա նաև Երևանում»,- ասաց Ջոնի Մելիքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել