Աֆրիկյան ցեղերից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ, բայց միևնույն ժամանակ տարօրինակ ավանդույթը։ Նրանց ցեղերից մեկում՝ Դեսանեչում, կանայք սովոր են իրենց մազերին ամրացնել գարեջրի խցանները, իսկ տղամարդիկ սովոր են նրանց այնքան ծեծել, մինչև որ կապտեն։ Ինչո՞ւ։ 

Ըստ զբոսաշրջիկների ու հետազոտողների՝ այս ցեղի տարօրինակ ավանդույթներից մեկի՝ մազերին գարեջրի խցաններ ամրացնելու հետ կապված կա բացատրության երկու տարբերակ։ Առաջին տարբերակի համաձայն՝ ցեղում ուղղակի համարվում է գեղեցիկ խցաններով մազերն ու գլուխը զարդարելը։ Սա յուրօրինակ նորաձևության դրսևորում է, որին հետևում են միայն ցեղի ամենանորաձև կանայք, ովքեր հասկանում են ոճից ու գեղեցկությունից։ 

Գարեջրի խցանները մազերին ամրացնելն օգնում է ցեղի կանանց գրավիչ լինել ու գրավել բազմաթիվ տղամարդիկանց ուշադրությունը, ովքեր չեն կարողանում անտարբեր անցնել այս անսովոր գեղեցկության կողքով։ Տարիների ընթացքում գարեջրի խցաններով մազերը զարդարելը դարձավ համատարած, ու այսօր արդեն այդպես են անում ցեղի բոլոր կանայք։ Նրանք գտնում են խցանները աղբում կամ այլ վայրերում, որտեղ մարդիկ նետում են գարեջրի շշերը։ 

Երկրորդ տարբերակի համաձայն՝ սա յուրօրինակ ավանդույթ է, որին հետևում են միայն կանայք։ Այս ավանդությունը փաստում է, որ գարեջրի խցաններն արձակում են ձայներ, որոնք վախեցնում են չար ոգիներին։ Երբ կինը քայլում է, նրա գլխից հետաքրքիր ու յուրօրինակ ձայն է գալիս, որը ստիպում է չար ոգիներին վախենալ ու հեռու մնալ նրանցից։ Այս ավանդույթը նաև ավելացնում է, որ գարեջրի խցաններով գլուխը զարդարած կանայք շուտ չեն մահանում, նրանք կարողանում են ապրել, քանի որ խցանների ձայնը պարզապես հեռու է շպրտում բոլոր հնարավոր դժբախտությունները։ 

Ինչ վերաբերում է  տղամարդկանց այն սովորությանը, որ նրանք ծեծում են կանանց այնքան, մինչև վերջիններս կապտեն, ևս բավականին հնից եկած մշակույթ է։ Դեսանեչ ցեղում հավատում են, որ ծեծը կնոջ հանդեպ սերը ցույց տալու ամենալավ միջոցն է։ Այն միտքը, թե որքան շատ է տղամարդը ծեծում կնոջը, այնքան շատ է նրան սիրում, այս ցեղում բավականին ուղիղ իմաստով են հասկանում։ Այդ պատճառով սիրող ամուսինը աշխատում է, որքան հնարավոր է, շատ ծեծել իր կնոջը՝ ապացուցելու համար, որ նրան սիրում է։ 

Ծեծի կարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ ծեծվողը պետք է անպայման կապտի, թե չէ թեթև ծեծը վկայում է, որ ամուսինը կնոջը չի սիրում։ Սա է պատճառը, որ ցեղում հաճախ կարելի է հանդիպել կանանց, ովքեր շրջում են տարօրինակ կապտուկներով ու դրանցից իրենց ավելի երջանիկ են զգում։ 

Նշենք, որ ցեղն ապրում է Եթովպիայի հարավում։ Այն կազմված է շուրջ 30.000 հոգուց, ովքեր զբաղվում են հիմնականում հավաքչությամբ, ձկնորսությամբ ու նաև որսորդությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել