Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն թուրքական ռազմական գործողության մեկնարկից առաջ Սիրիայից հեռանալու ժամանակ այդ երկրում է թողել ԻՊ-ի 50 «արժեքավոր բանտարկյալի», գրում է The New York Times-ը՝ վկայակոչելուվ ամերիկացի երկու պաշտոնյաների:

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնի՝ Սիրիայի հյուսիսից իր զորքը դուրս բերելու որոշումը կայացնելուց հետո ամերիկացի զինվորականները չեն հասցրել քրդական բանտերից տեղափոխել ԻՊ-ի մոտ 50 բանտարկյալներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ամերիկացի զինվորականները «Սիրիայից դուրս են բերել ԻՊ-ի երկու վտանգավոր դահիճներին», որոնք հայտնի են Beatles անունով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել