Հնարավոր են 2 հիմնական տարբերակներ, երբ ալկոհոլը փոխում է դեղի ազդեցությունը, կամ դեղն է փոխում ալկոհոլի ազդեցությունը: Ինչպե՞ս է մեր օրգանիզմում ալկոհոլն ազդում այս կամ այն պրեպարատի վրա. կարող է մեծացնել, նվազեցնել կամ ընդհանրապես աղավաղել դեղի ազդեցությունը:
Ալկոհոլը համարվում է դեպրեսանտ, այսինքն՝ չեզոքացնում է հակադեպրեսանտների ազդեցությունը: Ալկոհոլը նաեւ խթանիչ է հանդիսանում օրգանիզմում ադրենալինի ավելցուկի համար. ուստի ավելանում է սրտի աննորմալ զարկերի քանակը, բարձրանում է ճնշումը, փոքր անոթներում տեղի է ունենում սպազմ: Բացի այդ՝ գարեջրի ու գինիների մի քանի տեսակներ պարունակում են տիրամին, որն ադրենալինի նման ազդեցություն ունի:
Էթանոլն ամեն ինչի հետ մեկտեղ բարձրացնում է սրտի զգայունությունն ադրենալինի հանդեպ: Եվ նույնիսկ շատ քիչ չափաբաժինը կարող է նկատելի լինել ինքնազգացողության համար:
Շատ զգույշ է պետք լինել նաեւ հակաբորբոքային պրեպարատներ օգտագործելիս:
Առհասարակ, դեղամիջոցների ու ալկոհոլի փոխհարաբերություններում, բացի վատից, ոչ մի օգտակարություն չկա, այդ պատճառով ավելի լավ է դեղերը խմել սենյակային ջերմաստիճանի ջրով: