Լոնդոնի The Mayor Gallery-ում դեկտեմբերի 3-ից մինչեւ 19-ը տեղի կունենա Կոնգո անունով շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդես-վաճառքը: Այդ մասին հայտնել է Artnet-ը:

Այցելուներին կցուցադրեն 55 նկար, որոնց արժեքը կազմում է 1800-ից 7400 դոլար:

Դրանք պատկանում են նկարիչ եւ կենդանաբան Դեսմոնթ Մորիսին: Հենց նա է 1956 թվականին մատիտ տվել Կոնգոյին, երբ ուսումնասիրում էր կապիկների ստեղծագործական ունակությունները:

Երեք տարվա ընթացքում Կոնգոն վրձնել է ավելի քան 400 նկար: Դրանցից մի քանիսն իրենց հավաքածուների համար գնել են Պաբլո Պիկասոն, Խուան Միրոն եւ Սալվադոր Դալին: Շիմպանզեն տուբերկուլյոզից մահացել է 1964 թվականին: 2005 թվականին շիմպանզեի աշխատանքներից երեքը Bonham’s աճուրդում վաճառվել են 25 հազար դոլարով՝ ավելի թանկ, քան Ուորհոլի եւ Ռենուարի նկարները՝ նույն աճուրդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել