Հրայր Թովմասյանի սանիկների վրա գործ կարելուց և ձերբակալելուց հետո ռեժիմը ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարքը շարունակում է տեղեկատվական դաշտում: Քիչ առաջ Պետրոս Ղազարյանը ռեժիմի հրահանգով հարկատուների գրպանից վճարվող Հ1-ի եթերով Հրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ հերթական կլյաուզան էր մատուցում հեռուստադիտողին՝ հղում անելով 1in.am-ին, առանց քրեական կամ վարչական օրենսգրքի խախտման հետ կապված որևէ ապացույցի կամ փաստ ու փաստարկի: Մառազմ, որ հիմա էլ սրանով են իբր գործ անում: Ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամաբ ռեժիմի ռեպրեսիաները՝ ձերբակալություններից մինչև Հ1-ի պետրոսղազարյանական կլյաուզաներ, շարունակական են լինելու: Որ սույն տեղեկատվական բռնաբարն ու իր փոխնախարար տիկինը օրենքի առաջ պատասխանելու բան են ունենալու, վայրկյան անգամ չեմ կասկածում, սակայն հիմա նույնքան էլ ակնհայտ է, որ ռեժիմը որևէ կերպ չի նահանջելու դատական իշխանությունը զավթելու և իր դռների տակ վնգստացողներին դատական իշխանության աթոռներին նստացնելու մտադրությունից: Ռեժիմի հետ էլ ամեն ինչ պարզ է: Այ թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել իրեն միշտ ընդդիմադիր հռչակող ու այդ դիրքից միշտ օրվա իշխանություններին ծառայող Արման Բաբաջանյանը՝ իր 1in.am կայքով, ինչպիսի մանր ծառայություններով է փորձում հիմա տեղավորվել ռեժիմի գրկում, դա արդեն այլ քննարկման թեմա է, որին կանդրադառնամ առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել