Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն սկսում է 1000 ամերիկացի զինվորականի դուրս բերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

«Վերջին օրերին մենք իմացել ենք, որ Թուրքիան, հավանաբար, մտադիր է ընդլայնել գրոհի տարածքը դեպի հարավ, ինչպես նաև դեպի արևմուտք: Մենք տեղեկացել ենք նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը ձգտում է համաձայնության գալ սիիացիների և ռուսների հետ՝ հյուսիսում հակահարված տալու համար Թուրքիայի դեմ հարձակում սկսելու վերաբերյալ»,- ասել է ամերիկացի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել