Tert.am-ը գրում է.

Շատ մտահոգիչ է, Թուրքիան Սիրիայում ագրեսիվ գործողություններ կատարելու համար կարողացել է ստանալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի թույլտվությունը, թուրքական ագրեսիան ինքնիշխան Սիրայի դեմ կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության ավելացմանը, սրմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կան տվյալներ, որ զոհվում է խաղաղ բնակչություն, ՄԱԿ-ի հատուկ ծառայությունների կողմից տվյլաներ են տարծվում, որ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների և դեռ ավելանում է: Թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները, որոնք, ըստ էության, ծայրահեղական սիրական ընդդիմությունն են ներկայացնում իրականացնում են զանգավածային սպանություններ, խոսվում է հարյուրավոր սպանվածների մասին: Սա շատ հումանիտար, ծանր հետանքներ ունեցող գործողություն է:

Կան տվյալներ, որ հայկական ընտանիքներ են տարհանվում այդ տարածաշրջանից: Ինչպես գիտենք, հայակական բնակչությունը կենտրոնացած է Ղամշլույում, այն դեռևս չի ենթարկվել թուրքական հարձակմանը, բայց, հավանական է, մոտակա օրերին նաև դա տեղի ունենա»,- մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել