Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին, և շատ փախստականների տուն վերադարձը այդ հարցում շատ դրական հեռանկարներ է բացում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

«Կրկնում եմ, դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց իմ կարծիքով՝ այն հնարավոր է: Եվ գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել:  Այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- հայտարարել է Պուտինը Al Arabiya, Sky News Arabia և RT Arabic հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Սիրիայում Քաղաքական կայունության հաստատման հեռանկարների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել