Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 CО 455 համարանիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների հետ կանխել են նախ՝ կրակի տարածումը, քանի որ ավտոմեքենայի հարևանությամբ ձոր էր և կրակը տարածվում էր չոր խոտերի ուղղությամբ։, այնուհետև մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հրշեջներին և ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենայի ներսում նկատել է կրակը, և մինչ մեքենայից դուրս կբերեր կրակմարիչը (огнетушитель), կրակը միանգամից տարածվել է ողջ մեքենայում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել