Չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի Գարեգին Նժդեհը , Հայրենական Մեծ պատերազմի վետերանի «թոշակը» կրկնապատկելու հետ։ ՈՒմ է՞ր отчет տալիս։ Դու՝ քո երկրի վետերանն, ինչպես ուզում ես վարձատրիր։ Դե էն էլ պատմեիր, որ մարտի մեկի զոհերի հարազատ Քլոյաններին 70000$ ես տվել, որպեսզի Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք տան, քո հոգեհայր Լևոնի կողմից իրագործված ու քո անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած մարտիմեկյան արյանարբու հանցագործությունը ձեզնից «մաքրելու» նպատակով։ Բայց երկրիդ սահամանների համար զոհված զինվորների ու կամավորների հարազատներին լկտիաբար անտեսում և անտարբերության ես մատնում։ Այս կյանքում ամեն ինչը բումերանգի էֆեկտ է ունենում, մանավանդ պետության այն ղեկավարների համար, ովքեր ծախվել են օտարներին, անտեսելով իրենց երկրի ժողովրդի ցավը։ Դաժան դատաստան է լինում նման ծախու լրտեսներին և բումերանգի էֆեկտն այստեղ անկասկած գործում է։ Այստեղ են ասել՝ «ճակատագրիցդ չես կարող փախչել, քանի որ դու ես եղել նրա հեղինակը»։ Ես հավատում եմ, որ բոլորս էլ Աստծո առաջ պատասխան ենք տալու մեր բոլոր մեղքերի համար և ինձ թվում է, թե Աստված ներում է հասարակ մարդուն՝ մեղանչելու դեպքում։ Բայց չգիտեմ ինչու՞,  այն համոզմունքին եմ, որ ժողովրդին խաբելով ու իրեն կախարդական փայտիկով մարգարե հռչակելով, օտար այլասերված գեյ սրիկաների աջակցությամբ, իշխանության եկած խաբեբան, ով իրականում դրսի աղանդավորների աջակցությամբ, նենգաբար ոչնչացնում է աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդի դարավոր հավատքն ու ազգային ավանդույթները, ներում բեկում չի ունենալու թե՛ աշխարհիկ և թե՛ երկնային կյանքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել