Tert.am-ը գրում է.

Ոչ միայն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, այլև ընդհանրապես Հայաստանից հնարավոր չի լինի թռչել Չինաստան, չնայած նրան, որ Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարություններ եղան, թե թռիչքների համար դիտարկվում է Գյումրու օդանավակայանը: 

Ի պատասխան Tert.am-ի հարցմանը, թե օդային հաղորդակցության ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ՀՀ Քաղաքացիական ավիացիայից նշել են, որ նման քննարկումներ եղել են, սակայն չինական ավիաընկերությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ ուղիղ չվերթների իրականցման համար դեռևս բավարար պահանջարկ չկա:

«2018թ. սեպտեմբերի 15-ին «ՀՀ կառավարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթերի իրականացման հնարավորությունները քննարկելու նպատակով,Կոմիտեի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ (Air China, China Southern Airlines, Shenzhen Airlines, China Eastern Airlines, Tianjin Airlines, Hainan Airlines), սակայն չինական ավիաընկերությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերի իրականացման համար դեռևս բավարար պահանջարկ չկա»,-նշել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել