NASA-ի երկու տիեզերագնաց 7-ժամյա զբոսանք են իրականացրել Միջազգային տիեզերակայանի սահմաններից դուրս։ Այս մասին ասվում է NASA-ի հայտարարությունում։

Նշվում է, որ տիեզերագնացներ Քրիստինա Քոչը և Էնդրյու Մորգանը շուրջ 7 ժամ եղել են տիեզերքում։ Այդ ընթացքում նրանք շարունակել են փոխել մարտկոցները՝ կայանի ապահվոման համակարգի էներգիան բարելավելու համար։

«Նոր մարտկոցները կմեծացնեն էներգիայի քանակը՝ հասանելի գործողություններ իրականացնելու համար, սակայն կունենան ավելի քիչ զանգված ու ծավալ»,-ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել