168.am-ը գրում է.

Արագածոտնի մարզում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր խոսքում անդրադառնալով համաժողովին, նշեց, որ այն իր ճանապարհը դեռ շարունակում է և լավ առիթ է խոսել ընթացիկ տնտեսական իրավիճակից։

«Այս առումով կարևոր է ընդգծել, որ 2019 թվականը առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ մեր կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ամենայն հավանականությամբ կլինի պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է և ըստ վարչապետի, բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել