Panorama.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում է, որ  համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը համաժողովի բացմանը նշեց, որ մարզը գրավիչ է թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության, թե՛ արդյունաբերության, և թե՛ առհասարակ տնտեսության տարբեր ճյուղերի համար: Նրա խոսքով՝  մարզում ունեն նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ, և այս բոլոր ոլորտների հետ կապված ամեն օր դրանց նոր թափ և նոր շունչ հաղորդելու խնդիր ունեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել