Diligent Robotics ընկերությունը, որն աշխատում է արհեստական բանականության ոլորտի տեխնոլոգիաների վրա և սոցիալական բանականությամբ ռոբոտներ է ստեղծում, հայտարարել է իր առաջին արտադրանքի՝ Moxi անունով հիվանդանոցային ռոբոտի թողարկման մասին: Հաջող թեստավորում անցնելուց հետո, ռոբոտն արդեն աշխատանքի է անցել Տեխասի կլինիկաներից մեկում:

Շուկայում Moxi-ի մատչելիության մասին հայտարարությանը զուգահեռ Diligent Robotic-ը նաև հայտարարել է, որ 3 մլն դոլարի չափով նախնական ֆինանսավորում է հավաքել ռոբոտի թողարկման համար: Ռաունդն անցկացվել է True Ventures-ի և Ubiquity Ventures-ի հետ համատեղ և ներառել է ներդրումներ Next Coast Ventures-ից, Capital Factory-ից, Pathbreaker Ventures-ից, Boom Capital-ից, Grit Ventures-ից և լրացուցիչ «հրեշտակ-ներդրողներից»:

2017-ին հիմնադրված Diligent Robotics-ն արագորեն դարձել է սոցիալական ռոբոտաշինության ոլորտի առաջատարը՝ որպես առաջին ընկերություն, որը սոցիալական բանականության և բջջային մանիպուլյացիաների կարողություններով ռոբոտ է ստեղծել, որն օգնում է մարդուն նրա աշխատանքային միջավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել