Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է շարժվել դեպի ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի առաջնորդի խոսքերով, դա կօգնի հաղթահարել խնդիրները, որոնց բախվում է ամբողջ աշխարհը՝ առևտրային պատերազմները և ապրանքների տեղափոխման տարատեսակ սահմանափակումները:

Պուտինը վստահ է, որ դրանից առաջ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը արժութային ոլորտում և համաձայնեցնել արժութային քաղաքականությունը: Պուտինը շեշտել է, որ նման գործընթացներից կշահի ԱՊՀ երկրների ընդհանուր մրցունակությունը:

Ընդհանուր ֆինանսական շուկան ենթադրում է երկրների օրենքների ներդաշնակեցում, միասնական ֆինանսական կարգավորողի ստեղծում և վերջնական փուլում՝ ընդհանուր արժույթի ներդրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել