Պակիստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ներխուժման հարցում:

Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Իմրան Հանը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «աջակցություն և համերաշխություն» հայտնելու համար:

Հանը հայտարարել է, որ «Պակիստանն ամբողջովին հասկանում է Թուրքիայի մտահոգությունն ահաբեկչության կապակցությամբ, և սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Թուրքիան, քանի որ վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 40 000 մարդ»: Նրա խոսքով՝ ինքն աղոթում է, որ «անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն ամրապնդելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը պսակվեն հաջողությամբ»:

Էրդողանի այցը Պակիստան կկայանա հոկտեմբերի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել