Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ-ն արտակարգ ռեժիմով է աշխատում Դամասկոսում մեր դեսպանության և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության հետ, ծայրահեղ վտանգի դեպքում մեր հայրենակիցները հնարավոր է՝ տարհանվեն Սիրիայի հյուսիսից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը:

Ըստ նրա՝ Կամիշլին, որտեղ ազգությամբ հայեր են ապրում, հիմա համեմատաբար անվտանգ վիճակում է, գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի հսկողության ներքո: «Մեր տարածաշրջանում կա նոր ձևավորվող, փխրուն անվտանգության համակարգ, որը ստեղծում է նոր որակական միջավայր: Դրա մաս կազմում է նաև ՀՀ-ն: Մենք շատ լավ հասկանում ենք մեր առջև ծառացած բոլոր տեսակի խնդիրները, համագործակցում ենք մեր դաշնակիցների հետ»,- պնդել է Գոռ Գևորգյանը՝ հիշեցնելով, որ հայ-թուրքական սահմանագծի պահպանության գործառույթը դրված է ռուսական ռազմաբազայի վրա.

«ՌԴ-ի հետ մենք դաշնակիցներ ենք, և դաշնակցային գաղափարից ելնելով՝ նպատակահարմար ենք գտնում, որ մեր երկրում տեղակայված լինի ռուսական ռազմաբազա»:

Ըստ Գևորգյանի՝ Արցախի իշխանությունների հետ ՀՀ կառավարության հարաբերությունները լարված չեն: «Արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը սարերի հետևում չէ, քանի գնում, մոտենում ենք դրան, թեև չեմ կարող ժամկետներ ասել»,- նշել է պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել