Tert.am Life-ը գրում է.

Երեք տարվա հեռուստատեսային դադարից հետո ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը կրկին եթերում է։ Եթե էկրանին հեռուստադիտողները նրան տեսնում են առավել դասական ոճում, առօրյայում Գայանեի համար ոճային սահմանափակումներ չկան։  

Tert.am Life-ը հաղորդավարուհու հետ զրուցել է  ժամանակի հետ ոճափոխության,  կանացիության, նախընտրելի հագուստի և տարիքով պայմանավորված ոճի փոփոխության մասին։

Հաղորդավարուհին, խոսելով տարիների ընթացքում ոճի փոփոխության մասին, ծիծաղելով նշեց՝ պատանեկան տարիքում շատ նման է եղել տղայի՝ ոչ միայն սանրվածքով, այլև հագուստով ու պահվածքով:

«Պատանեկության տարիներին շատ նման էի տղայի, ընկերներս էլ հիմնականում տղաներ էին։ Շատ կարճ սանրվածքով էի, մշտապես տաբատներ էի հագնում կամ շատ կարճ զգեստներ։ Այդ տարիներին ընդհանրապես կանացի չէի, ավելին՝ տղայի էի հիշեցնում թե՛ սանրվածքով, թե՛ հագուստով ու սանրվածքով, թե՛ պահելաձևով, թե՛ կյանքի հանդեպ իմ մոտեցումներով։ Հետագայում այդ ամենը փոխվեց՝ զգեստներս երկարեցին, տաբատներս պակասեցին կամ դարձան ավելի դասական ոճի։ Հասունացման և տարիների հետ այդ առումով ինձ մոտ շատ փոփոխություններ եղան»,- պատմեց նա։

Գայանեն նշեց, որ չնայած տարիքի հետ գալիս է նաև կանացիությունը, կինը չպետք է փորձի հագուստով ընդգծել իր տարիքը․ «Ժամանակի, տարիքի, մտքի հասունության հետ գալիս է կանացիությունը, սակայն չեմ կարծում, որ գոյություն ունի «հասուն ոճ» ասվածը, այո՛, դու հասունանում ես, որոշ փոփոխություններ են լինում, բայց դա չի նշանակում, որ դու պետք է անընդհատ շեշտես տարիքդ հագուստով։ Կա մի տարիք, երբ կանայք առավել երիտասարդ տեսք են ստանում, ինչն արտահայտվում է թե՛ հագուստի գունային երանգներով, թե՛ ոճի ազատության տեսանկյունից։ Դա բավականին հաճելի է, հատկապես, տարիքով կանանց դեպքում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել