Tert.am-ը գրում է.

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մտադրություն ուներ դեռ ամենասկզբից՝ 2012-2013 թթ-ից՝ կանխելու Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում քրդական ինքնավարության ստեղծումը, սակայն դրա հնարավորությունը չէր ընձեռնվում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ մինչև 2015-ը լուրջ խնդիրներ կային ՌԴ-ի, Իրանի, արաբական որոշ երկրների հետ, իսկ 2015-ից հետո հիմնական դերակատարը ԱՄՆ-ն էր, որը դարձել էր քրդերի հովանավորը, սակայն Թրամփի կողմից ամերիկյան զորախմբի դուրսբերման մասին հայտարարելուց հետո այդ խոսակցությունները դարձյալ ակտիվացան։

«Օգոստոսի սկզբին Թուրքիան և ԱՄՆ-ն ստեղծեցին համատեղ գործողությունների պլան՝ Թուրքիայի ուզած անվտանգության գոտին ապահովելու համար՝ համագործակցելով նաև եվրոպական որոշ դերակատարների հետ, սակայն այս գործընթացը ևս չհաջողեց։ Թուրքական կողմը ևս, չցանկանալով սպասել, նախաձեռնեց ինքնուրույն գործողություն։ Իհարկե, արդեն ակնհայտ երևում է, որ այդ գործողությունները եթե անգամ չեն համաձայնեցվել, ապա դրանց մասին առնվազն տեղյակ են պահել սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական դերակատարներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Իրանին»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել