Քանի որ քննարկման նյութ է դարձել, պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում, որպես ականատես, պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եւ ի վերջո, գիրքը հոյակապ վերնագիր ունի՝ «Խաղաղություն Ղարաբաղին»:

Image may contain: 6 people, suit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել