Tert.am-ը գրում է.

Քրիստինան, Մարիան և Անգելինա Խաչատուրյանը նախորդ տարվա ամռանը սպանել էին իրենց հորը՝ վերջ տալով տարիներ շարունակ տևած սեռական բռնությանը և ծեծին, որոնց միջով աղջիկները ստիպված էին եղել անցնել: Սակայն նրանց դատելու են ոչ թե ինքնապաշտպանության, այլ  «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանությունը» ծանր հոդվածով։  Այժմ հետաքննությունն ավարտվել է, և կողմերը ծանոթանում են փորձաքննությունների արդյունքներին և քրեական գործի այլ նյութերին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործի փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեսանյութեր, որոնցից մեկում Միխայիլ Խաչատուրյանը մի ձեռքում պահում է ձիու սանձը, մյուսում՝ ատրճանակը, իսկ տաբատից կախ է ընկած պատկառելի չափի դանակը։ Սրանք, գրում է աղբյուրը, ամբողջ զինանոցը չեն։ Տեսանյութում երևում են նաև Խաչատուրյանի մյուս զինատեսակները, ներառյալ՝ որսորդական հրացանը։

Մահվանից հետո զենքը հայտնաբերվել է Միխայիլ Խաչատուրյանի բնակարանում։  Խաչատուրյան քույրերի ցուցմունիքի համաձայն՝ իրենց հայրը ատրճանակը բազմիցս օգտագործել է իրենց դեմ և դրանցով հարվածներ է հասցրել և նույնիսկ կրակել է քույրերից մեկի վրա։

Աղբյուրը մանրամասնում է, որ Միխայիլ Խաչատուրյանը 2016 թվականին օդամղիչ ատրճանակից կրակ է բացել Կրիստինայի վրա, որի հետևանքով վնասվել է աղջկա ոտքը։

Կրեստինայի փաստաբանի խոսքով՝ հայրը արգելել է բժշկական օգնության դիմել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել