Aysor.am-ը գրում է.

ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ ջերմ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ավարտվել է, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Շատ ողջունելի էր Նիկոլ Փաշինյանի հակադարձումն Ալիևին: Սակայն ինքնին Ալիևի նման ելույթն այսօր մեր երկխոսության որակի ցուցիչ է, առավել ևս, եթե դրան գումարենք օրերս «Վալդայ» դիսկուսիոն ակումբում Ալիևի ելույթը: Փաստացի, կրկին բոլոր միջազգային հարթակներն օգտագործվում են բոլոր հնարավոր թեմաներով Հայաստանին և Արցախին սևացնելու, պրովոկացիաներ անելու, բոլոր մեղքերում մեզ մեղադրելու համար», - ասել է փորձագետը: 

Նրա խոսքով, սա նորություն չէ, սակայն վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կառուցողականությունը, փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում առաջացած դրական մթնոլորտը սպառվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել